1

4 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Видео файл

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գնացել է Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու դեպքում:

Պատգամավորը տեսանյութում նշել է. «Առաջին կանգառը Վերին Ոսկեպար գյուղն է: 1990-ականներին ձևավորված պաշտպանական գիծը ամբողջությամբ կկազմաքանդվի, թշնամին կհայտնվի խոր թիկունքում՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով:

Պետք է նշել, որ Հայաստան մտնող գազամուղը ևս անցնում է Վերին Ոսկեպարի հատվածով, և ադրբեջանական կողմի վերահսկողություն հաստատվելու դեպքում գազամուղը ևս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերին Ոսկեպարի` Ադրբեջանին անցնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է նաև կոմունիկացիաներ:

Շատ կարևոր է իմանալ նաև, որ Տավուշի գյուղերի հանձնման պարագայում ադրբեջանական ստորաբաժանումները շատ մոտ են տեղակայված լինելու դպրոցներին, մանկապարտեզներին, պետական հաստատություններին` դրանով իսկ անհնար դարձնելով դրանք բնականոն գործունեությունը:

Նշեմ նաև, որ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում ճանապարհի 5 հատվածում, որտեղ հատում կա, տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումներ: Դա Երևան-Թբիլիսի մայրուղին է: Ադրբեջանական ստորաբաժանումներ տեղակայելու դեպքում անհնար է դառնալու միջպետական ճանապարհի սպասարկումը: Այդ դեպքում Հայաստանը դառնալու է յուրահատուկ մի անկլավ, որով Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել ամբողջ Հայաստանը»:

Добавить комментарий

From the author