Զելենսկիի նախկին խորհրդականը հայտնել է, որ պատերազմը կարող է ավարտվել ուկրաինացիների համար անցանկալի ելքով
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել ուկրաինացիների համար անցանկալի ելքով։ Արեստովիչն ասել է, որ Ուկրաինան կարող է և չվերադարձնել իր տարածքները, իսկ Արևմուտքը պատրաստ է նման սցենարի։
Արեստովիչը հայտնել է, որ պատերազմի ելքը կարող է այնպիսին չլինել, ինչպիսին ուկրաինացիները պատկերացնում էին երեք ամիս առաջ՝ խերսոնյան գործողության ժամանակ արձանագրած հաջողությունից հետո։ Նրա խոսքով՝ հաղթանակի համար անհրաժեշտ է կատարյալ պատրաստված 400 հազար զինվոր, որոնք կկարողանան հետ վերցնել ռուսների վերահսկողության տակ անցած տարածքները։
«Մենք դա ունե՞նք։ Առաջիկա տարում կլինի՞։ Չի լինի։ Ուսումնական հզորությունները չեն բավականացնի։ Մենք՝ որպես հասարակություն, պատրաստ չենք նման ելքի։ Ես որոշել եմ սա անվանել որպես ռուսական կողմի ակնկալիք»,- ասել է նախկին պաշտոնյան։
Արեստովիչը հավելել է նաև, որ Արևմուտքում էլ են կարծում, որ Ուկրաինան կախված է իրենցից։ Նա նաև հակամարտության լուծման համար հավանական է համարել Հյուսիսային և Հարավային Կորեայի տարբերակը։ Վերջինիս խոսքով՝ այս պարագայում Ուկրաինան կարող է քիչ բոնուսներ չստանալ։
Добавить комментарий