Опубликовано G.Avetisyan -
ավ

Սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան. Միրզոյանը՝ «խաղաղության պայմանագրի» մասին

Անշուշտ «խաղաղության պայմանագրի» որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան, դեռ շարունակում ենք բանակցել: Այս մասին, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Բացի այդ ոչ պաշտոնական շփումներ էլ ենք ունեցել, օրինակ 3+3 ձեւաչափի, փաստացի 3+2 ձեւաչափի նախարարական հանդիպման շրջանակներում Թեհրանում: Հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից, սկսած Գրանադայից, նույն պահից դադարեցին նաեւ ԱԳ նախարարների հանդիպումները: Այդուհանդերձ, 2024-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում, ապա Բեռլինում»,-ասաց նա:

Միրզոյանի խոսքով՝ պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: 

Добавить комментарий