Ալիևի հրամանի համաձայն՝ ԱԻՆ ևս 229 աշխատակից է մեկնել Թուրքիա
Ալիևի հրամանի համաձայն՝ ԱԻՆ ևս 229 աշխատակից է մեկնել Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանի համաձայն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ևս 229 աշխատակից ժամանել է Մարաշ՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու համար։
Ադրբեջանցի փրկարարները ժամանել են քաղաքում տեղակայված Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) ուսումնական կենտրոն։
Նրանք կներգրավվեն քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներում։
Բաքվից 7-րդ ինքնաթիռով ժամանած փրկարարներն իրենց հետ բերել են փրկարարական տեխնիկա ու պարագաներ։
Добавить комментарий