Համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք հարաբերությունների հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ լիահույս է, որ լիարժեքորեն օգտագործելով երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնեն փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Նիկոլ Փաշինայնը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր:
Добавить комментарий