
Պաշտոնական Բաքուն Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին
«Ադրբեջանը կոչ է անում Ֆրանսիայի վարչապետին վերջ տալ սադրիչ հայտարարություններին»,- մեկնաբանելով Գաբրիել Աթալի՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված ադրբեջանական հարձակումը դատապարտող հայտարարությունները` այսօր նշել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Ադրբեջանի ձեռնարկած գործողություններն ամբողջությամբ համապատասխանում էին միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև այն բանաձևերին, որ ընդունվել էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան այդ խորհրդի մշտական անդամ է,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը՝ հավելելով,- մեկ անգամ ևս կոչ ենք անում Ֆրանսիային դասեր քաղել սեփական պատմությունից և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։
Добавить комментарий