1

«Թե բա՝ մեր կողմն էլ սահման կլինի, փշալար ենք պատելու, պարիսպ ենք պատելու, ա հլը քո ընտանիքը վեկալ արի ստեղ ապրի, տենամ կապրե՞ս». Կիրանցիները՝ Փաշինյանին․ «Առավոտ»

«Առավոտ»․ Այս օրերին Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր համայնքներում բնակիչները փակ ժողովներ են անում՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար: Ոսկեպարի գյուղապետարանում մեր ներկայության ժամանակ փակ հանդիպում էր, վարչական ղեկավարի աշխատասենյակից դուրս լսվում էին բնակիչների ձայները: Հավաքվում են, քննարկում, ջղայնանում:

Изображение удалено.



Կիրանց գյուղում բնակիչները պատմում էին, որ ինչ լսել են Փաշինյանի հայտարարությունները, քունը կորցրել են. «Վարչապետն ասում է Խերեմլի, բայց մեր հողերը լրիվ էնտեղ է, մենք արտ ենք ցանել՝ էնտեղ է, ինչ ունենք՝ էնտեղ է, արոտավայրեր, խոտ ենք հնձում՝ էնտեղ է: Բա մենք ի՞նչ ենք անելու: Էդ ի՞նչ ղեկավար ես, որ դու Ադրբեջանի խոսքը լսում ես, իսկ մեր հայերին անընդհատ տրորում ես: Թող մեր տարածքները մեզ տա, իրենցն էլ՝ իրենց: Լճից էս կողմ մերն է: Բերքաբերից հետո մինչեւ 100 հա հող կա մինչեւ Մազամ, էդ մերն է, դե փոխանակի: Բայց որ ճամփեքը փակում է Վրաստանի ու Հայաստանի միջեւ, էդ ճանապարհին գազը անցնում է՝ Ադրբեջանինն է, ճանապարհը Ադրբեջանինն է, բա էս փոքրիկ գյուղը, Հայաստանը ի՞նչ անի: Բա եթե 4 գյուղը ինքը տալիս է, մարդկանց թույլ կողմին կպնում է, որ պատերազմ չլինի, բա մեր 31 գյուղը, մեր Արծվաշենը ինչի՞ չի պահանջում: Արծվաշեն գյուղը մեր Իջեւանից շատ մեծ է, Ադրբեջանի տարածքում է, թող էն տա, բայց ինչի՞ է էս գյուղերը տալում: Տղաս ոչ գիշերն է քնում, ոչ ցերեկը: Մտածում ենք: Արոտավայր չունենք: Ջահելներից ով խոսում է, ասում է՝ չէ, պիտի անպայման տանք, մենք բանակ չունենք, զենք չունենք, որ Ադրբեջանի դեմ կռվենք: Բա տալիս ես հողերն իրենց, էս երեխեքը միջին կոտորվե՞ն: Դպրոց ես բերել ճանապարհի եզրին սարքել՝ թշնամու քթի տակ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ ասուլիսում հայտնած լուծումներին, որ Ոսկեպարի ճանապարհի մի հատվածը, որը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, կվերակառուցենք, որ մեր սահմանում լինի, կիրանցիները արձագանքեցին. «Յա՜, էդ մի մետրի վրա թուրքը էնտեղ կանգնի, ես էլ գամ կողքով անց կենամ, քինա՞մ: Շատ լավ կլինի, շա՜տ: Թող շատ չէ, էդ ձեւի հողերը տա ու մի ամիս իրա կնոջ ու երեխեքի հետ էն տանը ապրի, որտեղ մոտիկ է սահմանին, թող սահմանն ինքը պահի, մենք էլ կապրենք ստեղ»: Բնակիչները հեգնում էին Փաշինյանի միակողմանի զիջման քաղաքականությունը. «Ինքն ասում է՝ մենք 31 գյուղ ունենք, չի տալիս, մենք տանք, ինքը կտա: Վա՜յ, տվի՜ր: Հեսա կստանաս: Գիտես կտա՞»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий