Опубликовано detq-editor -
Կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնել հնարավորություն են ունենալու

Կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնել հնարավորություն են ունենալու

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորություն տվող նախագծի մասին:

«Մենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով 6 ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ կարող են անցնել ավելի երկարաժամկետ պայմանագրային զինծառայության»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել. «Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք»:

Добавить комментарий