
Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Մարտի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Պակիստանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ի․ Դարայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական APA լրատվական գործակալությունից։
Կողմերը հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի և Պակիստանի միջև երկկողմ հարաբերությունները, համագործակցության հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը:
Նշվել է, որ Ադրբեջանի ու Պակիստանի միջև համագործակցության լայն ներուժ կա տնտեսության, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում:
Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ:
Добавить комментарий