Պուտինն առաջիկայում կդիմի ժողովրդին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է դիմել ժողովրդին։ Ըստ «Դետք»-ի` այս մասին հաղորդում են Ռուսաստանի պետական լրատվամիջոցները։
Ահաբեկչությունից հետո արդեն մոտ հինգ ժամ է՝ Կրեմլը տեղի ունեցածը չի մեկնաբանել։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել, և հրդեհ բռնկվել: Հաղորդվում է առնվազն 60 զոհի և 100 վիրավորի մասին: Առողջապահության նախարարությունը հրապարակել է 146 վիրավորի ցուցակ, որտեղ նաև երեխաների անուններ կան։
Ըստ արևմտյան լրատվամիջոցների` կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։
Добавить комментарий