
Մոսկվայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մոսկվայի ահաբեկչության պատասխանատվությունը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին, անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, ինչի արդյունքում նաև հրդեհ է բռնկվել։
Այս պահին զոհերի թիվը գերազանցել է 60-ը, սակայն այն կարող է դեռևս աճել։ Հիվանդանոցներում է գտնվում 115 մարդ, որոնցից 5-ը` երեխա։
Ներկայումս հրդեհը մեկուսացված է։ Հրդեհի մեկուսացումից հետո զոհերից մեկի հագուստի վրա հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա: Այն վնասազերծվել է։ Նախնական տվյալներով՝ մահացածը ահաբեկիչներից մեկն է։
«Crocus»-ի 5 աշխատակից է ձերբակալվել, նրանց հարցաքննում են։ Հայտնի է, որ ահաբեկիչները միասին են տեղաշարժվել, ոչինչ չեն բղավել և պատանդ չեն վերցրել, նրանք անխնա գնդակահարել են մարդկանց։
ՌԴ հատուկ ծառայությունները հայտնում են, որ հարձակվողների ուսապարկերում եղել են վառելիքով տարաներ, հարձակումից հետո նրանք լցրել են դրանք և այրել, ինչն ուժեղ հրդեհ է առաջացրել։
Добавить комментарий