Ուժային կառույցների ղեկավարներն ԱԺ-ում են, փակ նիստ է ընթանում
Հայաստանի ուժային կառույցների ղեկավարներն Ազգային ժողովում են, որտեղ փակ նիստ է անցկացվում: Նիստին մասնակցում են, մասնավորապես, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, գրում է «Ազատությունը»:
Նիստը մեկնակեց դռնբաց, սակայն Պապիկյանը հայտարարեց, որ ինֆորմացիան հույժ գաղտնի է և խնդրեց նիստի շարունակությունը փակ ռեժիմով անցկացնել։
Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց լրագրողներին ըմբռնումով մոտենալ ու լքել դահլիճը։
«Իսկ մեր գործընկերներն, ովքեր ունեն հեռախոսներ, արկղը մեր, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ շատ խորհրդավոր արկղ է, խորհրդավոր արկղը գտնվում է էստեղ, բոլոր հեռախոսները, խնդրում եմ, դրեք արկղի մեջ, որպեսզի հակառակորդները չկարողանան լսել մեր փակ մասի բովանդակությունը», - ասաց Քոչարյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ
Добавить комментарий