Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
«Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են»,- X սոցցանցում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակում»,- նշել է ԵՄ պաշտոնյան:
Կլաարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը։
Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։
Добавить комментарий