Ադրբեջանական կողմի արձագանքը Տ. Կլաարի հայտարարությանը
«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չի կարող ազատվել նախապաշարմունքներից և չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ՝ ամբողջովին անտեսելով հայկական ԶԼՄ-ներում անօրինական օկուպացիայի շարունակման համար պայքարի կոչերը»,- այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա ընդգծել է, որ նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն:
Ավելի վաղ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են։
Добавить комментарий