hyj

Ադրբեջանը սպասում է Չինաստանի հետ ռազմավարական համագործակցությանը․ Հաջիև

«Մենք սպասում ենք Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության և գործընկերության ընդլայնմանը»,- այս մասին չինական «Global Times» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա ընդգծել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը միշտ եղել է Ադրբեջանի առաջնահերթություններից մեկը․ «Չինաստանի հետ մեր համագործակցությունը ռազմավարական գործընկերության նոր մակարդակի հասցնելը նախագահի քաղաքականությունն է։ Չինաստանը համարվում է ոչ միայն բարեկամ երկիր, այլև գիտելիքի, տեխնոլոգիական առաջընթացի աղբյուր։ Հաշվի առնելով այս գործոնները՝ նախագահ Իլհամ Ալիևը Չինաստանի հետ համագործակցությունը մեր առաջնահերթություններից է համարում»։

Հաջիևը նշել է, որ իրեն հանձնարարվել է մեկնել Չինաստան չինացի գործընկերների հետ քննարկումների և խորհրդակցությունների, թե ինչպես կարող են հետագայում զարգացնել երկու երկրի միջև համագործակցությունը։

 

Добавить комментарий