
Բանակցային գործընթացը տանում են մի հարթակ, որտեղ Բաքուն և Անկարան ավելի ուժեղ են. «Լույս» հիմնադրամ
Միայն 2023թ.-ին Ադրբեջանը ԵՄ-ին մատակարարած նավթի և գազի դիմաց ստացել է 18,6 մլրդ եվրո (շուրջ 20 մլրդ դոլար), ինչը զուտ ֆինանսական տեսանկյունից հսկայական ցուցանիշ է։ Այս մասին նշվում է «Լույս» հիմնադրամի հրապարակած վերլուծության մեջ:
Օրինակ՝ այն ավելի քան 5 անգամ գերազանցում է 2024թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն՝ շուրջ 3,8 մլրդ դոլար, կամ 14 անգամ ավելի է 2024թ. ՀՀ ռազմական բյուջեից՝ շուրջ 1,4 մլրդ դոլար։ Միայն այս ցուցանիշը բավական է՝ հասկանալու համար ԵՄ դերակատարությունը Ադրբեջանի սպառազինման և ագրեսիվ քաղաքականության հարցում։
Միաժամանակ, ԵՄ ընդհանուր կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից էներգակիրների ձեռքբերման և տարանցման հարցում վերջինիս դնում են Անկարայից և Բաքվից զգալի կախվածության մեջ, ինչը, անշուշտ, չի կարող անտեսվել ԵՄ քաղաքական գործիչների կողմից որոշումների կայացման ժամանակ։
Հայաստանի իշխանությունները, փորձելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում հիմնական կամ միակ արբիտր դարձնել Բրյուսելին, գիտակցաբար բանակցային գործընթացը տանում են մի հարթակ, որտեղ Բաքվի և Անկարայի ազդեցության գործիքակազմը անհամեմատ ավելի հարուստ է, քան Երևանինը։
Ըստ էության, ԵՄ դիրքորոշումների վրա ՀՀ ներկայիս իշխանությունների ազդեցության միակ «կիսագործոնը» մնացել է հակառուսականությունը, որը և ակտիվորեն խաղարկվում է վերջինիս կողմից։
Սույն հոդվածում մենք ներկայացրինք ԵՄ քաղաքականության վրա ազդեցության թուրք-ադրբեջանական գործիքակազմի միայն էներգետիկ բաղադրիչը, այնինչ այն շատ ավելի հարուստ է՝ սկսած տնտեսականից, վերջացրած աշխարհաքաղաքականով։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ
գոհ
Добавить комментарий