«Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային»․ Անկարայում ՌԴ դեսպան
«Անկարայի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակվում են, այդ ցուցակը մեծանում է,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը:- Մատակարարումները շարունակվում են: Դրանց տեսականին հակված է ընդլայնվելու: Ինքներդ եզրակացություններ արեք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Foreign Policy» ամսագիրը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թուրքիան անցյալ տարեվերջին կասետային հրետանային զինամթերք է փոխանցել Ուկրաինային։
Добавить комментарий