Թուրքիայում կան ուժեր, որոնք փորձում են ահաբեկչություններ իրականացնել. Էրդողան
«Աշխարհն ականատես եղավ Ռուսաստանում կատարված ահաբեկչությանը: Թուրքիայում էլ կան ուժեր, որոնք փորձում են նմանատիպ ահաբեկչություններ իրականացնել»,- այս մասին Դիարբեքիրում ելույթ ունենալիս ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան հաջողությամբ պայքարում է ահաբեկիչների, այդ թվում՝ PKK-ի դեմ։
«Դեռևս կան ուժեր, որոնք փորձում են ահաբեկիչներին օգտագործել մեր երկրի դեմ: Մենք դա չենք կարող թույլ տալ և, հետևաբար, ստեղծել ենք այնպիսի վիճակ, որ ահաբեկիչներն այլևս չկարողանան տեղաշարժվել երկրի ներսում»,- ասել է Էրդողանը։
Добавить комментарий