Հայաստանը պետք է կենտրոնանա տարածաշրջանում իրական խաղաղության օրակարգի առաջմղման վրա. Հաջիզադե
«Հայաստանի կառավարությունը և հայկական լոբբիստական խմբերը պետք է կենտրոնանան տարածաշրջանում իրական խաղաղության օրակարգի առաջմղման վրա»,- այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Որոշ նեղմիտ քաղաքական գործիչների միջոցով` ներառյալ եվրոպական կառույցները, ինչպիսիք են Եվրախորհրդարանը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ծախսատար և անիմաստ զրպարտչական արշավների իրականացումը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանն ուղղված ջանքերին։ Փոխարենը Հայաստանի կառավարությունը և հայկական լոբբիստական խմբերը պետք է կենտրոնանան տարածաշրջանում իրական խաղաղության օրակարգի առաջմղման վրա»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Добавить комментарий