Իրանի ԱԳ նախարարը մեկնում է Թուրքմենստան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Թուրքմենստան:
Այս մասին իրանցի նախարարը հայտարարել է X-ի իր էջում։
«Ես մեկնում եմ Աշխաբադ՝ ակտիվ արտաքին քաղաքականությանը և դինամիկ դիվանագիտությանը համապատասխան` Իրանի ու Թուրքմենստանի միջև հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու նպատակով»,- նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Добавить комментарий