Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա
«Թուրքիան ողջունում է Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը և անելու է անհրաժեշտ ամեն ինչ այդ բանաձևի իրագործման համար»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ըստ «Դետքի»` տեղեկացնում է թուրքական «Anadolu Ajansı» պետական լրատվական գործակալությունը։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի Գազայի մեր եղբայրներն առաջիկայում հասնեն խաղաղության և հանգստության»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
Добавить комментарий