Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանի ՄԻՊը այցելել է Ստեփանակերտի հայերին

Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Ստեփանակերտի հայերին

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Ստեփանակերտ և հանդիպել ծագումով հայ բնակիչներին։ Նա նաև այցելել է խոցելի խմբերի համար Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության ստեղծած կացարան։

Ալիևան հետաքրքրվել է, թե ինչպես են ապահովում կացարանում գտնվող հայ բնակիչների իրավունքներն ու ազատությունները, պարենային և սոցիալական ծառայությունների հատկացումները: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե քանի մարդու է հանդիպել Ս. Ալիևան։

Добавить комментарий