Опубликовано H.Minasyan -
Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին արդիականացնել  F-16 կործանիչները

Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին արդիականացնել «F-16» կործանիչները

Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Թուրքիայի կողմից ամերիկյան «F-16» կործանիչների գնման և թուրքական սպառազինությունում արդեն իսկ առկա կործանիչների արդիականացման գործընթացի վերաբերյալ:

Նշվում է, որ թուրքական կողմի ցանկությամբ առաջնահերթությունը տրվել է կործանիչների արդիականացմանը, ինչը բացատրվել է ռազմաօդային ուժերում առկա կարիքներով:

Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին նաև կործանիչների արդիականացումն ու դրանց արտադրությունն իրականացնել Թուրքիայում:

Այս հարցերի շուրջ քննարկումներ ունենալու նպատակով թուրք և ամերիկացի պաշտոնյաների միջև հանդիպում է սպասվում:

Ընդգծվել է նաև, որ 70 հատ «F-16»-ի մատակարարման գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2028-ը:

Տեղեկությունների համաձայն՝ այս գործընթացին զուգահեռ Թուրքիան շարունակում է հետաքրքրված մնալ եվրոպական «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերմամբ:

Թուրքական մամուլը կործանիչների արդիականացմանն առաջնահերթություն տալը նկարագրել է հետևյալ կերպ. «Անակնկալ Թուրքիայի «F-16»-ի փաթեթում. արդիականացումը` որպես առաջնահերթություն»:

Добавить комментарий