3

Մեր որևէ քայլ երբևէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի՝ հակառակն է. Մետաքսե Հակոբյան․ «News.am»

Ցանկացած գործողություն, քայլ, գործառույթ, որը մենք իրականացնում ենք, երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:

«Մեր բոլոր քայլերն ու գործողություններն ուղղված են միայն մեկ նպատակի՝ վերադարձ անարդար, անօրեն ձեւով օկուպացված մեր հայրենիք, որն օկուպացրել է մեր թշնամին: Փաստացի, Արցախի Հանրապետությունը կա, գոյություն ունի, որը օկուպացրել է թշնամին, եւ այն պահին, երբ մենք հնարավորություն կունենանք վերադառնալ մեր հայրենիք, պետք է Արցախի բոլոր ինստիտուտները գործուն լինեն: Մեր վերադարձի նպատակը չի կարող երբեւէ վտանգ ներկայացնել Հայաստանի գոյությանը կամ լինելիությանը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий