ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղությանը մոտ են, քան երբևէ․ Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է, քան երբևէ։ Ըստ «Դետք»-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հաջիևն այս մասին ասել է չինական «Phoenix» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Հաջիևն ընդգծել է, որ վերջին ամիսները Հայաստանի և Ադրրբեջանի պատմության մեջ «ամենահանգիստ» ժամանակահատվածն են եղել։
«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, իսկ վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում անարդյունավետ էր. «Խումբը, որի համանախագահներն էին նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, գործնականում անարդյունավետ էր։ Այսօր խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է տիրում»։
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանի տեսլականն է Հարավային Կովկասը վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի։
Добавить комментарий