Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը ուրբաթ՝ մարտի 29-ին, Մոսկվայում հանդիպում են ունեցել։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա։
Կողմերն անդրադարձել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին, ինչպես նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ի Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերին։
Նշվում է, որ հանդիպումն անցել է «ավանդական բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։
Добавить комментарий