Опубликовано A.Muradyan -
Detq

ՌԴ-ն և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գերատեսչությունների մակարդակով

Մարտի 28-29-ը Բաքվում կայացել են հերթական խորհրդակցությունները Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Այս մասին հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը։

Նշվել է, որ հանդիպումը կայացել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի միջև:

Ավելի ուշ Պ. Կնյազևին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և միջազգային համագործակցության հարցեր:

Добавить комментарий