Опубликовано A.Gevorgyan -
hyuj

Նախիջևանում մարտավարական-հատուկ զորավարժություն է անցկացվել

Նախիջևանի առանձին համազորային բանակի 2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ջոկատները  զորավարժություն են անցկացրել։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ 

Մարտավարական-հատուկ զորավարժության ընթացքում հատուկ նշանակության ջոկատները կատարել են տարբեր՝ գիշերային մթության մեջ պայմանական հակառակորդի թիկունք ներթափանցելու և դիրքերը գրոհելու առաջադրանքներ։

Նշենք, որ մարտի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն էր անցկացրել, իսկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական ռազմական գործողություններին դիմելու համար՝ տեղեկատվական դաշտում կեղծ քարոզչություն իրականացնելով։

 

Добавить комментарий