Ադրբեջանի բնակչությունը Թուրքիայի երկրաշարժից տուժածների համար 255 հազար դոլարի օգնություն է փոխանցել
Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած քաղաքացիներին օգնելու համար 255 հազար դոլար են փոխանցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հավաքագրված օգնությունը տրամադրվել է «Ազերփոստ» փոստային ծառայության մասնաճյուղերի միջոցով։
Նշվում է, որ Ադրբեջանի բնակչությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևի հորդորով ակտիվորեն մասնակցում է Թուրքիայի քաղաքացիների համար օգնության արշավներին։
«Միայն փետրվարի 6-7-ը բնակչությունը 255 հազար դոլար է փոխանցել Թուրքիայում երկրաշարժից տուժածներին «Ազերփոստ» փոստային բաժանմունքների միջազգային դրամական փոխանցումների համակարգերի միջոցով»,- ասվում է «Ազերփոստի» հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում հազարավոր մարդիկ մահացել են, կան խոշոր ավերածություններ։
Добавить комментарий