Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն և երկրի առաջատար ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարները։ Քննարկվել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները։
Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն երկու երկրների բանակների պաշտպանական հզորությունը։
Նկարը՝ արխիվից։
Добавить комментарий