Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի իրականացրած ավիահարվածն անպատասխան չի մնա։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Սիոնիստական վարչակարգը (նկատի ունի Իսրայելին - խմբ.) իր բազմակի անհաջողություններից ու պարտություններից հետո օգտագործում է կույր ահաբեկչությունը, բայց պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին այդպիսի անմարդկային գործողությունների օգնությամբ, և այդ վախկոտ հանցագործությունն անպատասխան չի մնա»,- ասել է Իրանի նախագահը։

Վերջինս նշել է, որ հյուպատոսության վրա իսրայելական հրթիռակոծության հետևանքով սպանվել են բրիգադային գեներալներ Մուհամմեդ Ռեզա Զահեդին, Մուհամմեդ Հադի Հաջի Ռահիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հինգ այլ անդամ։ 

Ըստ Ռայիսիի` Իսլամական Հանրապետությունն անձամբ կորոշի, թե ինչպես է պատժելու սիոնիստական ռեժիմին։ 

#Դետքի_հետագծով

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի իրագործած ավիահարվածից հետո ներկայումս քննարկվում է, թե Թեհրանն ինչպես է արձագանքելու դրան։ Իրանական կողմն իր պատասխան գործողություններում ձգտում է ամեն գնով տարածաշրջանում պահպանել կայունությունը, որպեսզի արտատարածաշրջանային դերակատարներն իրավիճակին միջամտելու հնարավորություն չստանան։
 

Добавить комментарий