ՌԴ-ն խստորեն դատապարտել է Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը
Ռուսաստանի Դաշնությունը խստորեն դատապարտում է իսրայելական հարձակումը Սիրիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մենք խստորեն դատապարտում ենք հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսական ներկայացուցչության վրա: Մենք կտրականապես անընդունելի ենք համարում ցանկացած հարձակում դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա, որոնց անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով»,- ասվում է հայտարարության մեջ:
Պաշտոնական Մոսկվան հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հարձակումն իրականացվել է խիտ բնակեցված թաղամասում, ինչը խաղաղ բնակչության շրջանում զոհերի վտանգ է ստեղծել։
«Մենք ելնում ենք նրանից, որ Իսրայելի կողմից նման ագրեսիվ գործողությունները բացարձակապես անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ընդգծել է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։
#Դետքի_հետագծով
Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի իրագործած ավիահարվածն արժանանում է միջազգային դերակատարների խիստ քննադատությանը։ Այս համատեքստում Ռուսաստանը նույնպես խստորեն դատապարտում է այն և ընդգծում նման հարձակումների անընդունելիությունը։
Добавить комментарий