Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը մշակվում է. Ռյաբկով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնարարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ներկայումս մշակվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման անցկացման հարցը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ռյաբկովը հայտնել է, որ Մոսկվան չի հրաժարվում նախարարների հանդիպում անցկացնելու մտադրությունից։ Նրա խոսքով՝ ներկայումս այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Մենք չենք հրաժարվում այս գաղափարից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակում հարթակներ տրամադրելու և դեպի կայունացման հետագա շարժման ձևաչափ ապահովելու առումով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին Աստանայում։ Հաջորդ հանդիպումը պետք է կայանար նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին, սակայն հայկական կողմը հրաժարվեց դրան մասնակցելուց Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման պատճառով։
Добавить комментарий