Ադրբեջանի ՌՕՈՒ-ն համապատասխանեցվում է թուրքական մոդելին
Ընթացիկ տարվա նախապատրաստական պլանի համաձայն՝ անցկացվում է Ադրբեջանի ռազմածովային ուժերի կարողությունների և հնարավորությունների զարգացման համաժողով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանցի Թեյմուր Մուրշուդովը խոսել է ադրբեջանական բանակի մյուս ստորաբաժանումներում ռազմածովային ուժերի թուրքական մոդելին հարմարեցնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։ Նա ընդգծել է, որ համաժողովի հիմնական նպատակը ՌՕՈՒ-ի արդիականացման ուղղությամբ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն է։
Նշվել է, որ համաժողովում նախատեսվում են քննարկումներ Կասպից ծովի իրավական կարգավիճակի և տարածաշրջանային հակամարտությունների, ՌՕՈՒ-ի անձնակազմի սպասարկման, օպերատիվ ու մարտական պատրաստության կազմակերպման և արդիական այլ հարցերի շուրջ։
Добавить комментарий