Опубликовано H.Minasyan -
Ֆրանսիան չպետք է խաթարի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը. Իտալիայի ԱԳՆ

Ֆրանսիան չպետք է խաթարի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերը. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Սիրիելին քննադատել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է «Դետք»-ը՝ հղում անելով իտալական «Giornale Diplomatico» թերթին։

Մեկնաբանելով ֆրանսիացի նախարարի խոսքերը, որոնք հնչել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ասուլիսում, Է. Սիրիելին նշել է, որ ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացում ներգրավված կողմերից բացի` այլ կառույցների ներկայացուցիչների ցանկացած անհեռատես հայտարարություն կարող է իրավիճակը սրել:

«Ադրբեջանը, հյուրընկալելով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29)  29-րդ նստաշրջանը, պատասխանատու դիրք է գրավում, և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարություններն անշուշտ չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը»,- ասել է Էդմոնդո Սիրիելին:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրանքները:

Ա. Հաջիզադեն ընդգծել է, որ ֆրանսիացի նախարարի հայտարարությունները «տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի փորձերի ևս մեկ վառ օրինակ են»։

 

Добавить комментарий