Опубликовано A.Muradyan -
Detq

Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամներ Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությանը։

Հաղորդագրության համաձայն՝ լայնածավալ վարժանքները տեղի կունենան ընթացիկ տարվա հուլիսին Ղազախստանի տարածքում գտնվող «Օյմաշա» փորձադաշտում, ինչպես նաև Կասպից ծովում գտնվող Թոքմաք հրվանդանում։

Նշվում է, որ զորավարժությունների շրջանակում զինվորականները կիրականացնեն զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ։

Добавить комментарий