
Էրդողանը հաստատել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև մաքսային տարանցիկ ընթացակարգերի դյուրացման համաձայնագիրը։ Ըստ «Դետք»-ի` Էրդողանի ստորագրությամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության «Resmi Gazete» պաշտոնաթերթում։
«Երեք երկրի կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում 2022 թվականի օգոստոսի 18-ին։
Պայմանագիրն ուղղված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով տարանցվող ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, որն անցնում է 3 պետության տարածքով»,- գրում է պաշտոնաթերթը:
Добавить комментарий