Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սելմանի հետ:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային հարցեր:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Իսրայելի հարձակումները Պաղեստինի ուղղությամբ պետք է դադարեցվեն որքան հնարավոր է շուտ, և որ իսլամական աշխարհը պետք է կառուցողական միասնություն ցուցաբերի՝ ավելի մեծ ջանքեր գործադրելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից հրադադարի մասին բանաձևի իրականացման համար:
Добавить комментарий