Անընդունելի են միակողմանի քայլերն ընդդեմ խաղաղության հնարավորությունների․ Բայրամով
«Տարածաշրջանում խաղաղության համար ստեղծված հնարավորությունների դեմ միակողմանի քայլերն ու նախաձեռնություններն անընդունելի են»,- այս մասին Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ջինբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա անդրադարձել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի վերականգնման, շինարարության և «խաղաղության» ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության կառուցմանը սպառնացող մարտահրավերներին։
«Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա»,- նշել է Բայրամովը։
Ադրբեջանը փորձում է բարձրաձայնել խաղաղության մասին, տպավորություն ստեղծելով որ պատրաստ է տարածաշրջանում կայունությանը, բայց զուգահեռ դիմում է սադրանքների և անկայունություն ստեղծում։
Добавить комментарий