Опубликовано G.Avetisyan -
9456

Ոչ մի բան էլ չենք ստորագրի, եթե բանակցություններում չհասնենք պայմանավորվածության. Ալեն Սիմոնյան

Հայաստանի տարածքից  Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ, ԱԺ ամբիոնից վստահեցրեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանն ասաց, թե կարող է՝ ինչ-որ մի պահի Հայաստանն  ընդհանրապես հրաժարվի որևէ բան ստորագրել, եթե Ադրբեջանի հետ չգան համաձայնության:

«Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,- ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց՝ ՀՀ տարածքից՝ Տավուշի կամ այլ մարզից որևիցե մաս զիջելու հարց քննարկման ենթակա չէ:

 

Добавить комментарий