Ռայիսին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներ
Ապրիլի 10-ին Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։
Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Էրդողանին Թուրքիայի դիրքորոշման համար՝ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը դատապարտելու հարցում, ապա նշել, որ «այդ հանցագործությունն անպատասխան չի մնա»։
Добавить комментарий