Հարավային Կովկասում կայունություն պահմանելու համար Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին. Գյուլեր
Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին:
Այս մասին Շանլըուրֆա կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի «արդար պայքարին», ինչպես դա տեղի է ունենում այլ բարեկամ և եղբայրական երկրների դեպքում։
«Մենք մեր ներդրումն ենք ունենում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու խաղաղության գործում»,- ասել է Գյուլերը:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան «լուրջ ջանքեր է գործադրել Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար». «Մենք աշխատում ենք նաև Լիբիայում և Ուկրաինայում առկա խնդիրների լուծման ուղղությամբ»։
Добавить комментарий