Опубликовано A.Gevorgyan -
Gyh

ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Իրանի հետ. Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պնդել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Իրանի հետ, բայց անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իր զորքերը Մերձավոր Արևելքում և կաջակցի Իսրայելին։

ԱՄՆ զինված ուժերը որսացել են Իրանից, Իրաքից, Սիրիայից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

«Մենք չենք ձգտում հակամարտություն Իրանի հետ, բայց չենք վարանի գործել՝ պաշտպանելու մեր զորքերը և աջակցելու Իսրայելի պաշտպանությանը»,- նշված է Օսթինի հայտարարության մեջ։

 

Добавить комментарий