Նեթանյահուն հայտարարել է Իրանի օդային հարձակումը հետ մղելու մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Իրանի օդային հարձակումը հետ մղելու մասին՝ խոստանալով, որ երկիրը և Իսրայելի ժողովուրդը կհաղթեն։
«Մենք որսացինք իրանական թիրախները, հետ մղեցինք հարձակումը և միասին կհաղթենք»,- գրել է նա X սոցցանցի իր էջում։
Նշենք, որ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ապրիլի սկզբին Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակման։
Добавить комментарий