Опубликовано A.Gevorgyan -
Gyh

Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պատասխան գործողությունը` պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ. Վարդան Ոսկանյան

Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պատասխան գործողությունը` պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան  սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։

Չնայած դրա սահմանափակությանը` կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։

Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար։

Աղբյուրը՝ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան ալիք

 

 

Добавить комментарий