Опубликовано A.Gevorgyan -
Gyh

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ շարունակել գործողությունն Իսրայելի դեմ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ շարունակել գործողությունն Իսրայելի դեմ, գործողությունն ավարտված է համարում։ 

«Գործողությունն իրականացվել է, քանի որ սիոնիստական ռեժիմը հատել է Իրանի կարմիր գիծը, և դա անընդունելի է»,- ասել է Բաղերին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

«Սիոնիստական ռեժիմի՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը թիրախավորելու և Սիրիայի կառավարության հրավերով այդ երկրում ներկա իրանցի իրավախորհրդատուներին նահատակելու արարքը կարմիր գծերի հատում էր, որը բոլոր երկրները, բացառությամբ սիոնիստական ռեժիմի երկու-երեք կողմնակիցների, դատապարտել են»,- ասել է նա։

Շաբաթ-լույս կիրակի գիշերը Իրանը թևավոր և բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով խոշոր հարձակում է ձեռնարկել Իսրայելի դեմ։ Իսրայելական կողմը պնդում է, որ խոցել է հրթիռների և անօդաչուների մեծ մասը։

Աղբյուրը՝ «CivilNet»

Добавить комментарий