Опубликовано detq-editor -
«Եղանակային պայմանները թույլ չեն տվել օդանավերին և ուղղաթիռներին հասնել աղետի գոտի». Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ

«Եղանակային պայմանները թույլ չեն տվել օդանավերին և ուղղաթիռներին հասնել աղետի գոտի». Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ

 «Աղետի գոտում փրկարարական աշխատանքների ուշ սկսելը կապված է եղանակային պայմանների հետ։ Եղանակային պայմանները թույլ չեն տվել օդանավերին և ուղղաթիռներին հասնել աղետի գոտու բնակավայրեր։ Երբեմն օդաչուներն իրենց կյանքը վտանգի տակ են դրել, որպեսզի իրականացնեն  թռիչքները։ Բացի դրանից՝ աղետի գոտին ընդգրկում է տասը նահանգ»,- այս մասին նշել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Յունուս Սեզերը։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Մարաշ քաղաքի մոտակայքում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Добавить комментарий