Կարևոր է, որ Հայաստանը արձագանքի խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին. Բայրամով
Ուզբեկստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին:
«Կարևոր է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և վերականգնման ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին արձագանքի»,- ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության` այս մասին իր ելույթում նշել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Добавить комментарий