876

ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար

Գործող 25 կազմակերպություն եռամյա պայմանագրով ունի պատվեր ՊՆ-ից և ակնկալվում է՝ տարվա ընթացում այն կհասնի 29-ի. լրագրողների հետ հանդպմանը հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով ռազմարդյունաբերության ընթացիկ պատվերները։

Ըստ նրա՝ բացի այդ, այս պահին գործող 46 եռամյա պայմանագիր ունեն, որոնք կնքված են, գրում է Aysor.am-ը։

«Այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ՊՆ-ն հայաստանյան ընկերություններին և տարվա կտրվածքով ակնկալում ենք՝ 2024թ-ի ընթացքում 191 մլրդ դրամ կկազմի պատվերների  քանակը»,- ասաց նա՝ նշելով, որ այս ամենն ամբողջական տվյալներ չեն։ 

 

Добавить комментарий