Опубликовано detq-editor -
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ վաշտի հրամանատարի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ վաշտի հրամանատարի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով չորրորդ մեղադրյալ՝ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Տեղեկությունը հաղորդել է  ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ վաշտի հրամանատարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանի պատճառով բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետեւանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Добавить комментарий